00:00:00

Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցում

11:33, 11 հուլիս 2026 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

 

 

Նախկին պատգամավորի դեմ հայցը հուլիսի 10-ին վարույթ է ընդունվել և մակագրվել Շիրակի մարզի քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։ Նրանից Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հունիսի 9-ին hraparak.am-ում հրապարակված տեղեկությունների համար, որոնք, ըստ Փաշինյանի, իր հասցեին վիրավորանք և զրպարտություն են պարունակում։

 

Հովսեփյանը ասել էր, թե՝ «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք, և բնականաբար հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք` ինչ պետք է անի», և այլն։

 

Փաշինյանը պահանջում է ոչ միայն հրապարակային ներողություն, հերքում, այլև 2 միլիոն դրամ փոխհատուցում վիրավորանքի և 4 մլն դրամ էլ՝ զրպարտության համար։

 

Էդմոն Մարուքյանի դեմ հայցը հուլիսի 10-ին մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։

 

Փաշինյանը կրկին պահանջում է հերքում և ներողություն հունիսի 9-ին Մարուքյանի կողմից ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունների համար, սակայն պահանջի ամբողջական բովանդակությունն անհայտ է, քանի որ «Դատալեքս» համակարգում պահանջի տվյալները թերի են լրացված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր