00:00:00

Շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ Դ.Առուշանյան

16:06, 10 հուլիս 2026 Քաղաքականություն

 
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հարգելի՛ շիրակցիներ,
Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։
Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ և վճռականությամբ աշխատել՝ հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և մեր մարզի ու սիրելի Գյումրու առաջընթացի։
Շնորհակալ եմ Շիրակի մարզի բոլոր բնակիչներին աջակցության և համագործակցության համար։ Ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, ամենօրյա աշխատանքով ու գործուն քայլերով անելու եմ հնարավորը՝ արդարացնելու ձեր սպասումները։
Վստահ եմ, որ միասին կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները և ապահովել Շիրակի ու Գյումրու կայուն զարգացումն ու բարեկեցիկ ապագան։
Անշեղ հանձնառությամբ, նվիրումով ու եռանդով քայլելու ենք առաջ՝ հանուն Շիրակի մարզի, նրա համայնքների, յուրաքանչյուր բնակչի և Հայաստանի Հանրապետության,- Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր