Այսօր Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացավ ևս մեկով, 2 ամիս ժամկետով կալանավորվեց ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և շփումների տոտալ արգելք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Կալանավորվեց միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար։ Ծանր չէ - միջին։
Նորից ունենք կին-քաղբանտարկյալ, որն ունի անչափահաս զավակ։
Այս պայմաններում Արեգնազի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար։
ՀԳ. Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին», - գրել է նա։