00:00:00

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

17:19, 09 հուլիս 2026 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ներդրած ջանքերի համար՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և բարձր գնահատել դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում Հայաստանի պետական մարմինների կողմից ցուցաբերված համագործակցությունն ու աջակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում ձևավորված փոխադարձ վստահության և գործընկերային հարաբերությունների ամուր հիմքը կնպաստի Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր