00:00:00

Լոռիում «Օպել»-ը 50 մետր գլորվել է ձորակը. 4 տուժածները նույն ընտանիքի անդամներ են, երկուսը երեխա

03:00, 03 հունիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Մ-8 ավտոճանապարհի Շահումյան-Լերմոնտովո հատվածի 8-րդ կմ-ին: «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը 39-ամյա Մարատ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մ գլորվել մոտակա ձորակը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մարատ Ա.-ն, ուղեւորներ 43-ամյա Մելանյան Գ.-ն, 13-ամյա Սերժ Ա.-ն եւ 7-ամյա Եվա Ա.-ն հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Մարատ Ա.-ի եւ Սերժ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մելանյա Գ.-ինը եւ Եվա Ա.-ինը՝ միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը աշխատում է «Մարատ Առաքելյան» ԱՁ-ի տնօրեն, Մելանյա Գ.-ն՝ նույն ԱՁ-ում որպես դիզայներ, երեխաներից Եվա Ա.-ն սովորում է Երեւանի Պուշկինի անվան հիմնական դպրոցում, իսկ Սերժ Ա.-ն Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Նրանք նույն ընտանիքի անդամներ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր