00:00:00

Այսօր Քրիստոսի կյանքն իրենը դարձրած Վաչագան Մանուկյանի ծննդյան տարեդարձն է․ Բագրատ Սրբազան

15:56, 07 հուլիս 2026 Քաղաքականություն

Այսօր մեր հերոս զավակի, Հայոց ինքնությունը կրող, մեր Տեր Հիսուսի Քրիստոսի կյանքը իր կյանքը դարձրած, մեզանից այլևս տասնամյակներ ու հարյուրամյակներ առաջ ապրող Վաչագան Մանուկյանի ծննդյան տարեդարձն է:

Ծնունդ, որ այլևս անկողոպտելի է, որ վախճան չունի, ծնունդ, որ ասուպի պես ճայթեց ոչ թե հանգելու համար, այլ դարձավ մոլորակ, որ դարձավ և դարձել է մի ամբողջական Հայրենիք, որի մեջ և վրայով դու քայլում ես, ո՜վ հայ մարդ:

Վաչագանի ծննդյան խորհուրդներով լի այս օրը Վաչագանի սխրանքը, հերոսությունը, Հայրենատիրությունը, Աստվածպաշտությունն ինձ համար ամբողջանում է Վաչագանի և «Հայրենիքի Հայր», իմ սիրելի եղբոր Խաչիկ Մանուկյան ազնվազարմ Հայի իսկ աղաղակով. «…ՈՒ, ՈՐ ԻՄՆ ԵՍ ԴՈՒ, ՈՒ ՈՐ ՔՈՆՆ ԵՄ ԵՍ… »

Ապրում է Վաչագանը, պատգամներով է ապրում, ներշնչումով է ապրում, ապրում է ավելի քան մենք ենք ապրում, ցավով է ապրում և պատահական չէր, որ իր մեկնելուց առաջ ներողություն էր հայցում սերունդներից կիսատված Հայրենիքի համար…

Ահա Քրիստոսի Հայը, որ ոչ սոսկ բառերով դարձավ Քրիստոսին դավանող, այլ դարձավ Քրիստոսակիր` իր կյանքով վկայելով արդարության և ճշմարտության Հաղթանակի ու Հաղթողի մասին՝ Հարության լույսը իր մեջ ներշաղախած…

Վաչագան ջան, այդքան պաշտածդ Տիեզերքում ապրող իմ սիրելի եղբայր, իմ սիրելի զավակ, Հայրենիքի ավիշ ու կյանք տվող հերոս…երանի արժանի լինեմ Քեզ…

Ծնունդդ շնորհավոր….Խաչիկիս ճշմարտություն… իմ և մեր ԱՆՄԱՀԱԿԱՆ…
Հայացքս դեպի Երկինք` ժպիտիդ մեջ խառնված… Քեզ ու մեր հերոս զավակներին Հայրենիք պարտք մնացած…

Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
07.07.2026

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր