00:00:00

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը․ թուրք նախարար

18:02, 05 հուլիս 2026 Քաղաքականություն

Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից – խմբ.) ընթացող շինարարությունը կնպաստի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապերի ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա երկաթուղու զարգացումը անվանել է «Թուրքիայի համար պետական ​​առաջնահերթություն»։

Նա ընդգծել է, որ տրանսպորտային նախագծերը պարզապես երկրի ենթակառուցվածքներում ներդրումներ չեն, այլ ռազմավարական քայլեր, որոնք խթանում են արտադրությունը, արտահանումը, զբաղվածությունը, տարածաշրջանային զարգացումը և միջազգային համագործակցությունը. «Միայն վերջին 24 տարիների ընթացքում Թուրքիայի տրանսպորտային ոլորտում և ենթակառուցվածքներում ներդրումները հասել են 355 միլիարդ դոլարի»։

Նախարարը նաև նշել է, որ Թուրքիայի երկաթուղային ցանցում ներդրումները փոխել են երկրի տնտեսության տեմպը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր