00:00:00

Երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը, քիթները խոթում են քո երկրի ներքին գործերի մեջ․ Արտակ Զաքարյան

11:43, 05 հուլիս 2026 Քաղաքականություն

ՀՀ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը.
ա) երբ կամայականորեն ես մեկնաբանում ու կիրառում նրա սահմանումները, 
բ) երբ պարբերաբար սահմանափակում ես քաղաքական ընդդիմության և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների տարատեսակ իրավունքներն ու ազատությունները, 
գ) երբ քո կուսակցական-իշխանատենչ շահերը վեր ես դասում պետական-ազգային շահերից,
դ) երբ չես հարգում քո եկեղեցու սահմանադրական կարգավիճակը,
ե) երբ քո քաղաքացիների մի մասին զրկում ես սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքից,
զ) երբ ամեն գնով ձգտում ես վերահսկել ու քո մերկանտիլ շահերին ծառայեցնել իշխսնության ճյուղերը,
է) երբ քաղաքական հայացքների տարբերությունը վերածում ես անձնական թշնամության, ու որպես հետևանք՝ ժողովրդի անունը շահարկելով և ուժայիններին օգտագործելով կուտակում ես քաղբանտարկյալներ, 
ը) երբ սահմանադրությամբ երաշխավորված ՏԻՄ-երի ընտրված ղեկավարները՝ կամ նստում են, կամ դառնում են իշխանությունների կամակատար, 
թ) երբ արտաքին քաղաքականութունը՝ երկրի ու ժողովրդի համար շահավետ հարաբերություններ կառուցելու փոխարեն՝  մեկ անձի ու նրա քաղաքական կատարածուների ընթացիկ շահերին է համապատասխանեցվում, 
ժ) երբ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ տարբեր իրավիճակներում ստանում են տարբեր դրսևորումներ...

Ապա այդ նույն թշնամիդ, ինչպես նաև տարբեր այլ երկրներ, իրենց շահերով պայմանավորված,  քիթները խոթում են քո երկրի ներքին գործերի մեջ՝ պարտադրելով փոխել սահմանադրությունն ու անցկացնել տարատեսակ հանրաքվեներ, համազգային նպատակների վերափոխումներ՝ անգամ վերանայման ենթարկել ագգային կարծրատիպերն ու արժեքային համակարգը:

Հարգե՛նք ինքներս մեզ, մեր ազգային արժանապատվությունը, մեր ազգային շահերը, մեր համազգային համերաշխությունն ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր