Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի օրը Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում կմասնակցեն «Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
Հիշեցնենք՝ չորեքշաբթի օրը՝ հուլիսի 1-ին, Միշուստինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության արդի հարցերը առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում։