00:00:00

Լատվիայի նախագահ․ ՆԱՏՕ-ն պետք է դուրս գա միայն պաշտպանական ծախսերի ավելացման պարտավորությունների շրջանակից

22:57, 04 հուլիս 2026 Քաղաքականություն

 

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովի նախաշեմին հայտնել է, որ դաշինքը պետք է դուրս գա միայն պաշտպանական ծախսերի ավելացման պարտավորությունների շրջանակից և կենտրոնանա իրական ռազմական կարողությունների ուժեղացման վրա, հայտնել է DW-ն։

Նա նշել է, որ ողջունում է ՆԱՏՕ երկրների որոշումը՝ պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ 5 տոկոսին, միաժամանակ ընդգծելով, որ «միայն փողը, առանց սպառազինության, հրթիռների և ռազմական տեխնիկայի, բավարար չէ»։

Ռինկևիչսը նաև Եվրոպայում ռազմական ներկայությունը կրճատելու ԱՄՆ ծրագրերը որակել է որպես մարտահրավեր՝ միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնը շարունակում է մնալ անփոխարինելի դաշնակից ՆԱՏՕ շրջանակում։

Բացի այդ, նա նախազգուշացրել է, որ դաշնակիցները պետք է պատրաստ լինեն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հետագա էսկալացիայի ռիսկին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր