00:00:00

Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. Թանդիլյան

22:41, 04 հուլիս 2026 Քաղաքականություն

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Քիչ առաջ հրապարակված խայտառակ որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստացի տապալեց սահմանադրական կարգը։ Հանդես գալով որպես ՔՊ-ի կամակատար՝ ՍԴ-ն հերթական անգամ սպասարկեց գործող իշխանության քաղաքական օրակարգը։

Թվում է՝ Սահմանադրական դատարանը պետք է լիներ այն վերջին ինստիտուտը, որը կպաշտպաներ Սահմանադրության գերակայությունը, կկանխեր իշխանության կողմից իրավունքի խեղաթյուրումը և կապահովեր սահմանադրական հավասարակշռությունը։

Սակայն ականատես եղանք որքան ցավալի, նույնքան էլ՝ կանխատեսելի հանգուցալուծման: Սահմանադրական դատարանը կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին՝ արձանագրելով երկրում տիրող իրավական և քաղաքական անարխիան։

Երկրում հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմի բացակայությունն անխուսափելիորեն հանգեցնում է իշխանության ամբողջական ուզուրպացիայի, ինչն արձանագրվեց ՍԴ որոշմամբ։ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր