00:00:00

Վլադիմիր Զելենսկին կարող է Մոսկվա գալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու. Պեսկով

20:13, 04 հուլիս 2026 Քաղաքականություն

Վլադիմիր Զելենսկին կարող է Մոսկվա գալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու, հենց պատրաստ լինի պատասխանատու որոշումներ կայացնել,   հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եթե այս պարագայում է պարոն Զելենսկին պատրաստակամություն հայտնում ՌԴ գալ, մենք դա ողջունում ենք, բայց ուզում ենք հիշեցնել, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է նրան ընդունել Մոսկվայում։ Այնուամենայնիվ, Մոսկվան է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»,- ասել է Պեսկովը  ՚՚КП՚՚ ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով Զելենսկու առաջարկն՝ ուղղված Պուտինին. հանդիպել Կոնստանտինովկայում։

«Զելենսկին կարող է Մոսկվա այցելել, հենց պատրաստ լինի կարևոր ու պատասխանատու որոշումների ընդունմանը»,- հավելել է Պեսկովը։

Նշենք, որ Կոնստանտինովկան ռազմական գործողությունների արդյունքում անցել է ռուսական վերահսկողության տակ։ Այն  կարևոր ռազմավարական կետ է համարվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր