00:00:00

Ռուբեն Ռուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին, ըստ էության կարող է վկայել, որ փոխվում է հայ-թուրքական գործընթաց ասվածի «օրգանիկան»․ Հակոբ Բադալյան

23:26, 03 հուլիս 2026 Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով իր ընտրության հանդեպ դավադրապաշտությունը պայթում է: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Սակայն՝ հազիվ թե: Եթե նա չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցերի հատուկ բանագնաց, դա դեռ չի նշանակում, որ խորհրդարանի նախագահի պաշտոնին նրա հայտնվելը գերազանցապես պայմանավորված չէ Թուրքիայի համար «վստահելի» քայլի կամ ժեստի հանգամանքով:

Ավելին, նրա նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին, ըստ էության կարող է վկայել, որ փոխվում է հայ-թուրքական գործընթաց ասվածի «օրգանիկան», և հատուկ բանագնացների ձեւաչափը ըստ էության այլեւս դառնում է թերեւս «ժամկետանց»: Ալ կերպ ասած, այն կարող է պահպանվել, բայց ինքնին մնալ իբրեւ ֆորմալություն:

Իսկ հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացներ կդառնան թերեւս Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը, Կայյա Կալլասը, ԵՄ այլ չինովնիկներ:

Ի դեպ, հիշեցնեմ, որ հունիսի 30-ին Կոսն ու Կալլասը եղել են Թուրքիայում, բանակցել Անկարայի հետ՝ հուլիսի 1-ին Ֆոն Դեր Լայենի Բաքու, իսկ հետո Երեւան այցից առաջ»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր