00:00:00

Կորեան ունի անտառվերականգնման ամենահաջողված օրինակներից մեկը, այդ փորձը կարևոր նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար. Համբարձում Մաթևոսյան

14:56, 02 հուլիս 2026 Քաղաքականություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կորեայի Անտառային ծառայության նախարարություն։

Քննարկել են անտառների պահպանության և վերականգնման, անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման, կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության նկատմամբ անտառների դիմակայունության բարձրացման, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

«Կորեան ունի անտառվերականգնման ամենահաջողված օրինակներից մեկը, և վստահ եմ, որ այդ փորձը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Հայաստանի համար՝ մեր երկրում անտառածածկույթի ընդլայնման, դեգրադացված տարածքների վերականգնման և ժամանակակից մոնիթորինգի համակարգերի ներդրման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման ժամանակակից մեխանիզմներին, արհեստական բանականության, արբանյակային դիտարկումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը անտառների կառավարման ոլորտում։ Կարևորեցի այս ուղղություններով փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցության խորացումը։

Ակնկալում եմ Կորեայի ակտիվ մասնակցությունը COP17-ին, քանի որ անտառային էկոհամակարգերի պահպանումն ու վերականգնումը Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման առանցքային ուղղություններից են։

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի անտառային տնտեսության, գիտության, նորարարական տեխնոլոգիաների և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման համար»,- նշել է Մաթևոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր