00:00:00

Եկել եմ Ազգային ժողով, որ ձեզ պարգևավճար տամ. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը

11:42, 02 հուլիս 2026 Քաղաքականություն

Ազգային ժողովում այսօր լեզվակռիվ տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։

Մինասյանն այսօր ՔՊ-ական Ծովինար Վարդանյանին դիմելիս ասել էր. «Շուտով կորոշեք, թե ով հաց ուտի, ով՝ չուտի, դուք ո՞վ եք ընդհանրապես»։

Ալեն Սիմոնյանը Մինասյանին կոչ արեց կոռեկտ լինել։

Մինասյանն էլ հետաքրքրվեց Սիմոնյանից, թե ինչու է եկել ԱԺ։

«Ի՞նչ ա նշանակում դուք ինչու եք եկել։ Եկել եմ, որ ձեզ աշխատավարձ ու պարգևավճար տամ»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր