ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց տրվել են դրական եզրակացություններ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի խոսքով առաջարկներ չեն ներկայացվել:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Առաջին ընթերցմամբ առաջարկվող լրացումները՝ այստեղ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը քննարկման է ներկայացրել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ընդգծելով, որ այն բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գևորգ Քոչարյանն ընդգծել է, որ այն փոփոխությունների չի ենթարկվել:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրել է նաև ««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Նախագծի առաջին ընթերցման հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը եւս ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի զեկուցել է երկրորդ ընթերցմամբ:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաև ««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են մի շարք փոփոխություններ, ընդունվել են Կառավարության ներկայացրած առաջարկները:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն էլ երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ներկայացուցիչ Աստղիկ Թումանյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ: