00:00:00

Մարդ առեւանգելու համար հետախուզվող 36-ամյա Տիգրանին գտել են

22:40, 02 հունիս 2018 Պատահարներ

Հունիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ոստիկանության ՔՀԳ վարչության աշխատակիցների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Նոր Խարբերդ գյուղի գերազմանատան մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել Երեւանի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 1982 թ. ծնված Տիգրան Եսայանին: Ոստիկանությունից հայտնում են, որ Եսայանը 2017 թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր` մարդուն առեւանգելու մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր