00:00:00

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Opel-ները. կա 3 վիրավոր

21:15, 02 հունիս 2018 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասում բախվել են 68-ամյա Հովսեփ Թամազյանի վարած Opel մակնիշի 35 RF 360 համարանիշի և Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 35 VO 551 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Թամազյանի ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի բնակիչներ, 31-ամյա Լիլիթ Թամազյանը, 33-ամյա Լիանա Թամազյանը և 6-ամյա Դավիթ Հանիսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Ալավերդու շտապօգնության հերթապահ բժիշկների խմբի կողմից տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր