Այսօր Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան տարեդարձն է։
Գուգարաց թեմի հոգևոր դասը, առաջնորդարանի աշխատակազմը և հավատացյալները որդիական խոնարհությամբ ջերմորեն և մեծ սիրով շնորհավորել են Սրբազանի ծննդյան տարեդարձը։
«Գուգարաց թեմի հոգևոր դասը, առաջնորդարանի աշխատակազմը և հավատացյալները որդիական խոնարհությամբ ջերմորեն և մեծ սիրով շնորհավորում ենք Ձեզ։
Սիրելի՛ Սրբազան Հայր,
Աղոթք վերառաքելով առ Աստված՝ մաղթում ենք, որ Բարձրյալն Աստված օրհնի և շնորհի երկար կյանք, քաջառողջություն, արևշատ օրեր։
Մաղթում ենք ուժ և կորով Ձեր առաջնորդության հայրենանվեր և եկեղեցանվեր աստվածահաճո առաքելության մեջ` ի փառս Մայր Եկեղեցու և ի բարօրություն Մայր Հայրենիքի:
Թող Ամենակարող Աստված ավելացնի Ձեր եռանդն ու շնորհները Ձերդ Սրբազնության հայրական հոգածու առաջնորդությամբ՝ ի նպաստ բարեխնամ մեր Գուգարաց թեմի։
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սուրբ Աջոյն»,- ասվում է հաղորդագրությունում։