00:00:00

Հորդանանը քննադատել է ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Մերձավոր Արևելքի հանդեպ Իսրայելի իրավունքի մասին

21:56, 21 փետրվար 2026 Քաղաքականություն

Հորդանանը դատապարտել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի հայտարարությունն այն մասին, որ հրեական պետությունն աստվածաշնչյան իրավունք ունի Մերձավոր Արեւելքի գրեթե ողջ տարածքի հանդեպ։ Այս մասին ասված է Հորդանանի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները, որոնցում նա ասել է, որ ընդունելի կլինի, եթե Իսրայելը վերահսկի ողջ Մերձավոր Արեւելքը՝ ի հավելումն Արեւմտյան ափի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ ԱԳՆ-ն այդ հայտարարությունն անվանել է դիվանագիտական նորմերի խախտում եւ մերձավորարեւելյան երկրների ինքնիշխանության դեմ ոտնձգություն։ Նախարարությունում նշել են, որ Հաքաբիի հայտարարությունը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին այն մասին, որ Հորդանան գետի Արեւմտյան ափի անեքսիան անթույլատրելի է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաքաբին ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել էր, որ հիանալի կլիներ, եթե Իսրայելը կարողանար վերցնել Նեղոսից մինչեը Եփրատ ընկած հողերը, որոնք Աստված խոստացել է Աբրահամին «Հին ուխտում»։ Լրագրողը ճշտել է, որ խոսքը Մերձավոր Արեւելքի ողջ տարածքի մասին է, որտեղ այժմ գտնվում են Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի հողերը, Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի մեծ մասը, եւ հարցրել է, թե լեգիտի՞մ են արդյոք այժմ Սուրբ գրքի վրա հիմնված նկրտումները։ Դիվանագետն ասել է, որ «վստահ չէ, որ այդպես է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր