00:00:00

Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ նախագահ

11:51, 20 փետրվար 2026 Սպորտ

Հոլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ տոնած «Նոայի» պատմական հաղթանակից հետո ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր տպավորություններով։

 

«Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան, Դու՛ք եք հավատացել: Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում, մեր թիմին՝ ավելի շատ աշխատել:

 

«Նոայի» հաղթանակն ավելացրեց Հայաստանին +0.500 միավոր, և մենք հիմա 33-րդ տեղում ենք: Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի Գավաթակիրն առաջին անգամ կսկսի ճանապարհը Եվրոպա լիգայից: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ:

 

Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ: Առա՛ջ Աստված, Առա՛ջ Հայաստան, Առա՛ջ «Նոա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր