Պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդում․ փետրվարի 17-ին կայացած ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստում շնորհավորելով հասարակական խորհրդի ձևավորման և նիստի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ առանձնահատուկ ընդգծել եմ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը պետություն–մասնավոր հատված համագործակցության համատեքստում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«ՊԵԿ-ը, լինելով թափանցիկ կառույցներից մեկը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ պատրաստ է բաց և կառուցողական երկխոսության՝ համատեղ քննարկելով հանրությանը հուզող հարցերը։
Համոզված եմ, որ հասարակական խորհրդի ակտիվ գործունեության արդյունքում 2026 թվականի ընթացքում կունենանք առավել արդյունավետ աշխատանք և առաջընթաց ապահովող գործունեություն։
Քննարկել ենք Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ 2026 թվականի Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումները, ինչպես նաև Հարկային վարչարարության բարեփոխումների և Մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրերը, որոնցով նախանշված են ՀՀ ՊԵԿ առաքելությունը և տեսլականը։
Անդրադարձել ենք նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերանայմանը, որի շրջանակում առաջարկվել է քննարկել հանձնաժողովի աշխատանքներին՝ իր ցանկությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի մասնակցության ապահովման հարցը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կառուցողական երկխոսություն ենք ունեցել ներկայացված հարցերի, ինչպես նաև նրանց կողմից բարձրացված խնդիրների և դիտարկումների շուրջ»,- նշված է գրառման մեջ։