UFC-ի հայտնի մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ իր մենամարտը թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- գրել է Ծառուկյանը սոցիալական ցանցերում՝ հրապարակելով Թոփուրիայի հետ հնարավոր մենամարտի պաստառը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում մրցելով Դեն Հուկերի հետ: Այդ մենամարտում Արմանը հաղթանակ է տարել երկրորդ ռաունդում՝ կիրառելով խեղդող հնարք: Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն:
Թոփուրիան իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի հունիսին՝ UFC 317 մրցաշարում՝ Չարլզ Օլիվեյրայի դեմ: Այդ մարտում Իլիան հաղթել է նոկաուտով առաջին ռաունդում և նվաճել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: Նա ունի 17 հաղթանակ և ոչ մի պարտություն: