Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են 14 երկրի ներկայացուցիչներ։ Ստուգատեսին փայլուն են հանդես եկել Հայաստանի հավաքականները։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թե՛ ազատ, թե՛ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանիները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին հորիզոնականները։
Ազատ ոճի ըմբշամարտ
Մրցաշարի հաղթող են ճանաչվել.
Մանվել Խնձրցյան (61 կգ)
Արսեն Հարությունյան (65 կգ)
Դավիթ Մարգարյան (70 կգ)
Նարեկ Հարությունյան (74 կգ)
Հրայր Ալիխանյան (79 կգ)
Կնյազ Իբոյան (97 կգ)
Խաչատուր Խաչատրյան (125 կգ)
Արծաթե մեդալակիրներ են դարձել.
Մեջլում Մեջլումյան (61 կգ)
Արման Մուսիկյան (65 կգ)
Հայկ Պապիկյան (79 կգ)
Կնյազ Իբոյան (97 կգ)*
Բրոնզե մեդալի է արժանացել Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել.
Սուրեն Աղաջանյան (60 կգ)
Սլավիկ Գալստյան (67 կգ)
Գասպար Տերտերյան (72 կգ)
Մալխաս Ամոյան (77 կգ)
Սամվել Գրիգորյան (82 կգ)
Հայկ Խլոյան (97 կգ)
Արամայիս Հարությունյան (130 կգ)
Մրցաշարի փոխչեմպիոն են դարձել.
Յուրիկ Հովեյան (67 կգ)
Աշոտ Խաչատրյան (72 կգ)
Ռուբեն Գևորգյան (97 կգ)
Երրորդ մրցանակային տեղն են զբաղեցրել.
Արմեն Սուքիասյան (63 կգ)
Սամվել Տերտերյան (77 կգ)
Մարտիկ Պետրոսյան (82 կգ)
Գևորգ Թադևոսյան (87 կգ)