00:00:00

Վիրահայերը բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառի

16:44, 08 փետրվար 2026 Հասարակություն

«Բռնաճնշումները ուղղված են ոչ միայն առանձին հոգևորականների, այլև համասփյուռ հայության դեմ, քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամբողջ աշխարհում հայ ազգի միակ պաշտոնական ներկայացուցիչն է»,- այսօր Թբիլիսիում անցկացվող ցույցի ժամանակ հայտարարել է հայ մտավորական Լևոն Չիդիլյանը։

Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները իրենց համերաշխությունն են հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Այսօր փորձ է արվում նսեմացնել և ոչնչացնել մեր գլխավոր ներկայացուցչի դերն ամբողջ աշխարհում։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է։ Աստված մի արասցե, եթե այն շարժումը, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հաջողությամբ պսակվի, մենք կարող ենք մնալ առանց մեր Եկեղեցու»,- ընդգծել է Չիդիլյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր