Նիկոլ Փաշինյանի ամբողջ կերպարը հենց այսօրվա «պետականորեն» նշվող օրվա «խորհրդի» մեջ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Հանուն սեփական իշխանության ու օտար տերերի ակնկալիքների զոհաբերել հազարավոր մարդկանց կյանքը և միլիոնավոր մարդկանց անվտանգությունն ու արժանապատվությունը («որ մեզ չասեն դավաճան», «որ հաշտությունը Ադրբեջանի հետ և երկխոսությունը Թուրքիայի հետ հնարավոր դառնա»), իսկ հետո հայտարարել զոհաբերված մարդկանց հիշատակի օր և խոնարհվել նրանց առաջ:
Ավելի շնորհալի սրբապիղծ մեր հողը դեռ չէր ծնել»,- գրել է նա: