Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարիերայի հեռանկարներին, գրում է armsport.am-ը:
Փորձագետը համոզմունք է հայտնել, որ 25-ամյա ֆուտբոլիստի՝ եվրոպական ֆուտբոլ տեղափոխվելու պահը վաղուց հասունացել է։
Բերեզովսկին հույս է հայտնել, որ տրանսֆերը կկայանա արդեն 2026 թվականին՝ ընդգծելով Սպերցյանի պրոֆեսիոնալ որակները։
«Նա արդեն երկար ժամանակ է, ինչ ցուցադրում է բարձրակարգ խաղ, և վաղուց ժամանակն է քայլ առաջ կատարել դեպի եվրոպական առաջնություններ։ Նրա տվյալները լիովին բավարար են թոփ 5 լիգաների առաջատար ակումբներում հանդես գալու և իր մասին բարձրաձայնելու համար», — նշել է Բերեզովսկին՝ Metaratings.ru-ին տված հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ խփելով 9 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։