00:00:00

Իրանի հետ պատերազմը նույնիսկ աշխարհի թիվ մեկ ռազմական գերտերության համար հղի է բազմաթիվ ռիսկերով. Վարդան Ոսկանյան

19:34, 26 հունվար 2026 Քաղաքականություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ԻԻՀ շուրջ զարգացումներին է անդրադարձել.

«Իրան-ԱՄՆ հնարավոր ռազմական հակամարտության զարգացումներում այս պահին միանշանակորեն տեղի է ունենում «մկանների» ցուցադրություն։

Թեև կա զինուժի զգալի կուտակում և համախմբում երկու կողմից էլ, բայց դրա անսովոր բարձրաձայն քարոզչական ուղեկցումը թույլ է տալիս տեղ թողնելու այն հնարավոր սցենարի համար, համաձայն որի՝ դա կարող է լինել երկկողմ բանակցություններից առաջ ուժի ցուցադրությամբ սեփական դիրքերի ամրապնդում։

Այն, որ կողմերի միջև դիվանագիտական խողովակներով շփումներ այս պահին էլ կան, փաստում են տեղեկատվական պարբերական արտահոսքերը, սակայն միևնույն ժամանակ լարման աստիճանն այնքան բարձր է, որ պատերազմի վտանգն արդեն իսկ ձևավորված «վառոդի տակառի» վրա ընկած նույնիսկ պատահական կայծից պահպանվում է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր