Հայաստանի ազգային հավաքականը մարտին սպասվող միջազգային դադարի ընթացքում ստուգողական հանդիպում կանցկացնի։
Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների ազգային ընտրանիները կմրցեն ընկերական խաղում։
Հանդիպումը կայանալու է մարտի 29-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։