00:00:00

Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգվեց, սակայն թույլատրվեց ամեն կիրակի մասնակցել պատարագի

16:05, 26 հունվար 2026 Քաղաքականություն

Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգվեց։

Որոշումը կայացրեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։

Դատարանի որոշմամբ՝  Տեր Հորը արգելվում է ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, շփում ունենալ այլ անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների։

Տեր Գարեգինին կթույլատրվի ամեն կիրակի մասնակցել պատարագի, ստանալ հաղորդություն, բայց չշփվել այլ անձանց հետ։

Տեր Գարեգինը, սակայն, Արագածոտնի մարզի եկեղեցի չի կարող գնալ, միայն իր բնակության վայրում՝ Արմավիրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր