Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհավորել է Ադրբեջանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ։
Report-ի տվյալներով՝ նա այս հայտարարությունն արել է Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Իսրայելի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Ադրբեջանի նախագահ «Իլհամ Ալիևի հավասարակշռված ներքին և արտաքին քաղաքականության շնորհիվ»։ Նա նշել է, որ առանց նրա «իմաստուն» քաղաքականության տարածաշրջանում խաղաղություն չէր լինի։
Սաարը նաև նշել է, որ Ադրբեջանի զարգացումն ու բարգավաճումը ակնհայտ են։ Նա հատկապես ընդգծել է, որ Ադրբեջանում հրեական համայնքը վայելում է կայունություն և անվտանգություն։
Նախարարը նաև հավելել է, որ Իսրայելի ժողովուրդը բարձր է գնահատում այս աջակցությունը։