Արցախցի քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը գրել է. «Նախապատերազմական 2019թ․ Արցախի բյուջեն մոտ 239 միլիոն դոլար էր, հետևաբար, չէր կարող նախկին նախագահի վարձատրման գումարը կազմել 20 միլիոն դոլար։
Տարեկան 20 միլիոն դրամը խիստ տրամաբանական գումար է, որից 12 միլիոնը կլիներ նրա վարձատրությունը (ներառյալ հարկերը), իսկ մնացածը՝ տարբեր ներկայացուցչական ծախսերի գումար։ Այս փոքր թյուրիմացությունը (դրամի փոխարեն դոլար ասելը) հիմք տվեց, որպեսզի իշխանամետ որոշ շրջանակներ փորձեին արցախատյացության նոր ալիք բարձրացնել։ Չի կարելի ներազգային թշնամանքը դարձնել քաղաքական դիվիդենտ քաղելու միջոց․ այն բումերանգ է, որի հարվածը ծանր է լինելու»։