00:00:00

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին

08:55, 26 հունվար 2026 Սպորտ

ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը, որն ավարտվեց մեր ընտրանու պատմական և կամային հաղթանակով (5:4), աննկատ չի մնացել եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցի ուշադրությունից։

​ՈւԵՖԱ-ի ֆուտզալի պաշտոնական մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ և կից լուսանկարով արձագանքել է հանդիպմանը՝ այն որակելով որպես իսկական թրիլլեր։

​«Բացարձակ դասական (An absolute classic )»,- գրել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջը՝ օգտագործելով պոպկորնի նշանը, ինչը խորհրդանշում է խաղի դիտարժանությունն ու սցենարային անսպասելի զարգացումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր