00:00:00

Մխիթարյանն Իտալիայից դիմել է հայ երկրպագուներին. սպասվում է մեծ իրադարձություն

14:55, 22 հունվար 2026 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը շուտով հասանելի կլինի նաև հայ ընթերցողին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Այս մասին հայտնել է ինքը՝ ֆուտբոլիստը, Newmag-ի և «Ինտերի» մամուլի ծառայության միջոցով տարածած հաղորդագրությամբ։

​«Իմ կյանքը` միշտ կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը կրող գիրքը գրվել է իտալացի հայտնի լրագրող Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ։

Իտալերեն բնօրինակից հետո այն արդեն թարգմանվել է հայերեն և լույս է ընծայվում Newmag հրատարակչության կողմից։

Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Newmag-ի ձմեռային փառատոնի շրջանակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր