00:00:00

Նազիկ Ավդալյանը և Ավագ Ավանեսյանը քննարկել են սպորտի միջոցով մարզերի զարգացման հեռանկարները

23:53, 16 հունվար 2026 Սպորտ

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդիպել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Նազիկ Ավդալյանի հետ։
 
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի խթանման և մարզերում մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղիները։
 
Ավագ Ավանեսյանը կարևորել է նման նախաձեռնությունների դերը՝ ընդգծելով, որ դրանք մեծապես նպաստում են մարզերի տնտեսական ակտիվության աճին, և երկարաժամկետ զարգացման օրակարգի ձևավորմանը։ Հանդիպումը ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման և դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության ընդլայնման վերաբերյալ դիտարկումներ փոխանակելու հրաշալի հնարավորություն էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր