Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադի» նախագահ Անմար Ալ-Հայիլին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած գնով ձեռք բերել Լիոնել Մեսսիի տրանսֆերը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Թեև արգենտինացի աստղը աշնանը երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականի ավարտը, ինչը գրեթե անհավանական է դարձնում նրա տեղափոխությունը, սաուդյան կողմը հույսը չի կորցնում։ Եթե 38-ամյա ֆուտբոլիստը որոշի ուժերը փորձել այլ առաջնությունում, Սաուդյան Արաբիայում նրան սպասում են գրկաբաց։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է 2023 թվականի ամռանից։