Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ:
Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության՝ քննարկվել են ռուս-ադրբեջանական փոխգործակցության հարցերը Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ Խորհրդակցության հարթակում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: