00:00:00

2025-ի 2-րդ կիսամյակում ՀԷՑ-ի կողմից վճարվել է 8,636 մլրդ դրամի հարկեր և տուրքեր․ Ռոմանոս Պետրոսյան

13:02, 13 հունվար 2026 Քաղաքականություն

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում վիճակագրություն է ներկայացրել․

«2025թ. 2-րդ կիսամյակում ՀԷՑ-ի կողմից վճարվել է ընդհանուր՝ 8,636 մլրդ ՀՀ դրամի հարկեր եւ տուրքեր. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ շուրջ 3,4մլրդ ՀՀ դրամով կամ մոտ 63,7%-ով ավելի։

2024թ. նույն ժամանակահատվածում ՀԷՑ-ի վճարած հարկ ու տուրքերի հանրագումարը կազմել է՝ շուրջ 5,277 մլրդ ՀՀ դրամ։

2025թ. 2-րդ կիսամյակում ՀԷՑ-ի կողմից իր աշխատակիցներին վճարված աշխատավարձի գծով բոլոր վճարումները կազմում են՝ 9,547 մլրդ ՀՀ դրամ (առանց եկամտային հարկի). նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 744 մլն ՀՀ դրամով կամ մոտ 8,5%-ով ավելի։
2024թ. նույն ժամանակաշրջանում ՀԷՑ-ի վճարած աշխատավարձի գծով բոլոր վճարումները կազմել են՝ շուրջ 8,803 մլրդ ՀՀ դրամ։

Ընդ որում, 2025թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀԷՑ-ի կողմից վճարված՝ թե՛ հարկ ու տուրքերը, եւ թե՛ աշխատավարձի գծով բոլոր վճարումները (ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի նախաձեռնման եւ Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո) էապես գերազանցել են նաեւ 2025թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներին։ Այդ շրջանում վճարվել է շուրջ 7,359 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ եւ տուրքեր, իսկ վճարված աշխատավարձի գծով բոլոր վճարումների հանրագումարը կազմել է՝ շուրջ 8,238 մլրդ ՀՀ դրամ։

ՀԷՑ-ն այլեւս ծառայում է մեր ժողովրդին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր