Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Դերենիկն իր հավատարմությունն ՝ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Մեր պատմությունը կարդալով՝ միշտ հիացել ու ոգեշնչվել եմ մեր ազգի անկոտրում զավակների ոգեղենությամբ, ինչպես նաև հիասթափվել ու ցավել եմ մեր ազգադավ տեսակներով: Եվ, որպես պատմության քամահրանք, մեր Վարդանների ու Դավիթների կողքին եղել են վասակներ ու վերգոներ, Մխիթար սպարապետների ու Աղբյուր Սերոբների կողքին եղել են մելիք ֆրանգյուլներ ու գեղաշենցի ավեններ և այսպես հակոտնյա տեսակների մի ողջ շարք...
Բայց և այնպես, հավատացել ու հավատում եմ մեր ազգի իմաստնությանը, Հայկյան հայրենասեր, եկեղեցասեր, ազնիվ ու անդավաճան տեսակին։ Եվ տեղին է հիշել հայտնի այս խոսքը. «Աշխարհը դառնում է ի շրջանս յուր»:
Սիրելինե՛րս, առավել քան երբևէ, եկեք միասնական լինենք, միաբանվենք ու մեկտեղվենք՝ պահելու մեր միության հիմնաքարը՝ Աստվածակառույց Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր գահակալով, իր ուխտապահ հոգևորականներով ու իր սիրասուն հայկազյան սերնդով...
Եվ ուրեմն՝ եկեք
Ատելու փոխարեն սիրենք,
Վրեժխնդիր լինելու փոխարեն ներենք,
Ցավացնելու փոխարեն բուժենք,
Եվ, ի վերջո, եկեք աստվածամարտությունից դառնանք դեպի Աստվածապաշտություն»,-նշել է Հայր Դերենիկը։