«Ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ» . այս մասին սոցցանցի իր էջում՝ գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ 94 տարեկան հասակում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում հունվարի 13-ին՝ ժամը 17։00-ին, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 13։00-ին։