00:00:00

«Եղեք զգոն, ուշադիր, պատասխանատու, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ». ձմեռային զորակոչը՝ Բերդում

13:32, 12 հունվար 2026 Քաղաքականություն

Այսօր Բերդ համայնքում մեկնարկել է 2026թ.-ի ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:

Բերդ քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Տերունական աղոթք է բարձրացրել, այնուհետև իր օրհնության խոսքն ու բարեմաղթանքները հղել զորակոչիկներին:

Զորակոչիկներին խաղաղ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ է մաղթել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը. «Հարգելի՛ ծնողներ, համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ հայրենասեր որդիներ դաստիարակելու համար: Սիրելի՛ զորակոչիկներ, այսօր ձեր հերթն է՝ ստանձնելու հայրենքի պաշտպանության սուրբ գործը: Վստահ եմ, որ այն իրականացնելու եք արժանապատվորեն, որովհետև ձեր երակներով հոսում է քաջ տավուշեցու արյունը:

Սիրելի՛ տղաներ, խնդրում եմ ձեզ՝ եղեք զգոն, ուշադիր, պատասխանատու, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ: Թո՛ղ Աստծո օրհնությունն ու մեր բոլորիս աղոթքը հովանի լինեն ձեզ: Խաղաղությամբ իրականացնեք ծառայությունը, վերադառնաք ձեր օջախներ, շենացնեք, ծաղկեցնեք ձեր տունը: Կեցցե՛ք դուք և կեցցե՛ Հայոց բանակը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր