00:00:00

Ադրբեջանը դիմել է միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայելյանի քայլից

13:16, 12 հունվար 2026 Քաղաքականություն

Ադրբեջանի ​​զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյան կատարած քայլից, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք կարծում ենք, որ մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին։ Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական դրսևորումների խուսափումը պետք է լինեն հիմնարար պահանջ բոլոր մարզիկների և մրցույթների համար», – նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել և խիստ նկատողություն է ստացել մեկնարկից առաջ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը ծածկելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր