00:00:00

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

03:41, 01 հունիս 2018 Պատահարներ

Մայիսի 31-ին, ժամը 18:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Մայիսի 31-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ ռեստորաններից մեկի բակում, նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր