«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.
«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին:
Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին:
Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը:
Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում»։