ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանռայզ քաղաքում կայացած Real American Freestyle 5 մրցաշարում հայ MMA մարտիկ Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ է տարել։
Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող, PFL-ի նախկին մարտիկ Լենս Փալմերի հետ և առավելության է հասել 10։0 հաշվով։
Գոտեմարտի ընթացքում Արման Ծառուկյանը ամբողջությամբ վերահսկել է հանդիպման ընթացքը՝ ցույց տալով տեխնիկական և ֆիզիկական ակնհայտ առավելություն։ Փալմերին չի հաջողվել արդյունավետ հակազդեցություն ցուցաբերել։
Լենս Փալմերը MMA-ում նորամուտը նշել է 2013 թվականի դեկտեմբերին և իր կարիերայի ընթացքում տարել է 23 հաղթանակ, կրել 8 պարտություն։
Արման Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն և շարունակում է իր մրցակցային բարձր պատրաստվածությունը ցուցադրել նաև ըմբշամարտի գոտեմարտերում։