44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների հիմնադրած «Որդիների Կանչ» ՀԿ-ն իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ, ազգի Վեհափառ Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին։
«Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Կոչ ենք անում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին՝ դադարեցնել խախտել ՀՀ սահմանադրության հոդվածները և մնալ բացառապես ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»,- նշված է «Որդիների Կանչ» ՀԿ-ի հայտարարությունում։