Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները հայտարարություն են արել՝ ի աջակցություն Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի․
«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ու ներկա ատենապետերս, մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Օ․Ս․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Հայրապետին։
Ակնհայտ է, որ այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, խմբակների հարձակման տակ… Ինչպես միշտ, այս փորձության ժամերին էլ, որպես հավատարիմ ծառա, ամուր կանգնած ենք մեր Մայր Եկեղեցում։ Շարունակելու ենք աղոթել և գործել մեր Սուրբ Եկեղեցու միաբանության ու անսասանության համար։
Դատապարտում ենք իշխանական ռեսուրսներ, լծակներ ունեցող մարդկանց ներգրավվածությունը այս արշավին, ինչի պատճառով ընկնում է պետության վարկանիշը։
Հորդորում ենք Հայ Եկեղեցու անդաստանից ներս մեր եղբայրներին և քույրերին խորագետ և զգոն լինել ` թույլ չտալով պառակտում եկեղեցում։
Սատար կանգնելով Հայրապետական թեմում իրենց ծառայությունը բերող քահանա հայրերին` խնդրում ենք նրանց և աղոթք հայցում առ Աստված, որպեսզի հաստատուն մնան իրենց կոչման և կարգի մեջ, ինչին որ մեզ են սովորեցրել։
Կոչ ենք անում Հայաստանյայց, Արցախի և Հայաստանից դուրս գտնվող թեմերի երիտասարդաց կառույցների պատասխանատու մեր հոգևոր քույրերին ու եղբայրներին իրենց աջակցությունը հայտնել Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին։
Հայտարարությանը միացած ատենապետեր՝
ԱՀԹ երիտասարդաց միությունների ատենապետ Անի Թովմասյան
ԱՀԹ երիտասարդաց միությունների նախկին ատենապետ Վահան Մարդյան
ԱՀԹ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Գևորգ Արսենյան
ԱՀԹ Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Անի Ոսկանյան
ԱՀԹ Արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ՝ Սուրեն Խաչատրյան
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Ռիմա Գևորգյան
ԱՀԹ Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու երիտասարդաց միության փոխատենապետ Վրեժ Հարութունյան
ԱՀԹ Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Դմիտրի Հարությունյան
ԱՀԹ երիտասարդաց միությունների խորհրդի անդամ նախագահ Մարիամ Պողոսյա-Նավոյան
ԱՀԹ երիտասարդաց միությունների ծրագրերի նախկին համակարգող Հասմիկ Միրզոյան
ԱՀԹ երիտասարդաց միությունների ծրագրերի նախկին համակարգող և ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Անուշ Վարդանյան
ԱՀԹ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Միլենա Կլոյան
ԱՀԹ Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Միլենա Բարսեղյան
ԱՀԹ Արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Հայկ Մարգարյան
ԱՀԹ Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ Ալեքսանդր Նեֆեդով
ԱՀԹ Արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ և ԱՀԹ երիտասարդաց միությունների խորհրդի անդամ Կարինե Վանեսյան
ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ և ԱՀԹ երիտասարդաց միությունների խորհրդի անդամ Էլեն Հակոբյան
ԱՀԹ Նոր Նորք Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ և ԱՀԹ երիտասարդաց միությունների խորհրդի անդամ Մուրադ Ցանգալյան»։