Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ եւ ազգային միասնության տարածք, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Շատ է խոսվում եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և հենց եկեղեցու կողմից քաղաքական գործունեկություն ծավալելու անթույլատրելիության մասին։ Արդյո՞ք եկեղեցին պետք է առնչություն ունենա հանրային քաղաքակա կյանքին, եթե այո՝ ինչպիսի՞ առնչություն պետք է ունենա։
Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդնեը մի կողմ են դնում իրենց հակասությունները և կարող են կողք կողքի լինել ազգային եկեղեցական տոների ժամանակ, կողք կողքի մասնակցել պատարագի, իրար հետ կողք կողքի հաղորդություն ընդունել։
Իմ կարծիքով՝ եկեղեցին հենց այդպիսի հանրային դերակատարում պետք է ունենա։
Եկեղեցու առանջային անելիքն ու մտահոգությունը պետք է լինի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետության, իրական կյանքում նրա դավանած արժեքների տարածման հարցը», - տեսանյութում ասում է Փաշինյանը։