Ի պատասխան վարչապետի ու տասը եպիսկոպոսների՝ Եկեղեցու բարենորոգման ծրագրին միացող քահանաների ու սարկավագների՝ այժմ էլ հայտարարությունների նոր ալիք է բարձրացել՝ հակադրվելով նախորդին:
Մասնավորապես՝ Բարենորոգման ծրագրին չմիացող քահանաները հանդես են գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին հավատարմություն հայտնող հայտարարությամբ:
՛՛Ես` Նշան քահանա Պանֆյորովս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին՛՛: Այս մասին հայտարարել է Տեր Նշան քահանա Պանֆյորովը:
Նման հայտարարություններով են հանդես եկել նաև՝
Տեր Եզնիկ քահան Գալստյան
Տեր Սերոբ քահանա Ազարյան
Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյան
Տեր Զարեհ քահանա Աշուրյան
Տեր Փառեն քահանա Պետրոսյան
Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Տեր Պարգև քահանա Զեյնալյան
Տեր Սարգիս քահանա Սարդարյան
Տեր Ընծա քահանա Միրզոյան
Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյան
Տեր Գևորգ քահանա Ասատրյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացում հերթը հասել է շարքային քահանաներին:
Այսօր քահանաների հայտարարությունների իսկական շքերթ է, միմյանց հաջորդել են բազմաթիվ հայտարարություններ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների՝ Եկեղեցու բարենորոգման ծրագրին միանալու վերաբերյալ:
Մասնավորապես՝ այս պահի դրությամբ նման հայտարարությամբ են հանդես եկել ներքոնշյալ քահանաները.
Տեր Մովսես քահանա Աշուրյան
Տեր Գալուստ քահանա Սահակյան
Տեր Մաշտոց քահանա Ստեփանյան
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյան
Տեր Պողոս քահանա Միքայելյան
Տեր Անուշավան քահանա Կոշեցյան
Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյան
Տեր Արարատ քահանա Օրդոյան
Տեր Աշոտ քահանա Մաթևոսյան
Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան
Շմավոն քահանա Ղևոնդյան
Տեր Պարթև քահանա Մուրադյան
Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա)
Ռազմիկ սարկավագ Պետրոսյան
Ռուբեն սարկավագ Պետրոսյան
Տեր Զգոն քահանա Աբրահամյան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին: