Առողջապահության համընդհանուր ապահովագրությանն առնչվող յուրաքանչյուր խնդրին հնարավորինս օպերատիվ արձագանքելու օրակարգով, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն։
Նախարարը կարևորել է գերատեսչության բոլոր ստորաբաժանումների միջև առավել համակարգված աշխատանքը, մասնագիտական շարունակական քննարկումներն ու խնդիրներին համակողմանի լուծումներ տալու անհրաժեշտությունը։
«Այս փուլում ի հայտ եկող խնդիրների ճշգրիտ գնահատմամբ ու օպերատիվ լուծմամբ է նաև պայմանավորվելու կարևորագույն այս բարեփոխման իրականացումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
Պատասխանատուները ներկայացրել են յուրաքանչյուրն իր համակարգման ոլորտում առողջության ապահովագրության հետ կապված առաջացող հարցերը։
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ամենափոքր թվացող խնդիրն էլ պետք է վերհանվի և լուծում ստանա` բխելով քաղաքացու շահից։
Ամփոփելով ընթացիկ հարցերը` նախարարը հստակ հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։